20:20 , 5 մարտ, 2016
Business Insider-ը ներկայացրել է գիտնականների կողմից առանձնացված 4 հոգեբանական պատճառները, որոնք ստիպում են մարդկանց սիրահարվել ձեզ:
1. Դուք արտաքնապես նման եք նրա ծնողներին:
Հետազոտողները պարզել են, որ մենք հակված ենք սիրահարվելու նրանց, ովքեր նմանություն ունեն մեր հակառակ սեռի ծնողին:
2. Դուք երեք հիմնական համատեղելիություն ունեք:
Հոգեբան Էրիկ Բեռնի կարծիքով` ամենահամապատասխան զույգերը կիսում են 3 կարևոր բան` նույն արժեքներն ու հավատալիքները, զգացմունքային բնավորությունը և խնդիրները միասին հաղթահարելու ունակություն:
3. Դուք կարողանում եք հառել հայացքը միմյանց աչքերին:
Գիտական փորձը ցույց է տվել, որ երբ զույգերը 2 րոպե անընդհատ նայել են միմյանց աչքերին, զգացել են, որ իրենց սերն ավելի է ամրապնդվել:
4. Դուք շուն շատ եք սիրում:
Գիտափորձի ժամանակ կանանց խնդրել են պատմություններ կարդալ տղամարդկանց մասին, որից հետո կանայք ավելի բարձր և գայթակղիչ են գնահատել շուն պահող տղամարդկանց: Գիտնականների խոսքով` շուն պահելը դիտվում է որպես հոգատարության դրսևորման ձև: