20:02 , 5 մարտ, 2016
168.am-ը գրում է.
«Չելսիի» պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչը գտնում է, որ մրցաշրջանի սկզբում ակումբի անհաջողությունների մեղքն իզուր են բարդում բացառապես Ժոզե Մոուրինիոյի վրա, ում արդյունքում հեռացրին գլխավոր մարզչի պաշտոնից:
«Մոուրինիոն չէր փոխվել, ուրիշ չէր դարձել նաև նրա խաղին պատրաստվելու մեթոդը: Ֆուտբոլիստների հետ շփվելու նրա ոճը մնացել էր նույնը, ոչինչ չէր փոխվել:
Ֆուտբոլն առաջին հերթին՝ խաղացողներն են: Դաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստները, այլ ոչ թե՝ մարզիչները: Պետք է լինել մրցակցից ուժեղ, սակայն մրցաշրջանի սկզբում մեզ մոտ դա չստացվեց: Գտնում եմ, որ ֆուտբոլիստներն արդյունքի համար ավելի շատ են պատասխանատու, քան մարզիչը:
Բայց չէր կարելի փոխել 25 ֆուտբոլիստների մրցաշրջանի կեսին: Եթե Ռոման Աբրամովիչը կարողանար, ապա կհեռացներ մեզ բոլորիս: Չի կարելի ասել, որ ամեն ինչում մեղավոր է միայն մեկ մարդ»,- սերբի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: