19:49 , 5 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
2016 թվականի հունվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2015 թ.-ի համանման ցուցանիշի համեմատ աճել է 50.9%-ով:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2015թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 1 084.3 մլն հատ ծխախոտ, իսկ 2016թ-ի հունվարին՝ 1 636.2 մլն հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինն արդյունաբերության ոլորտում կազմել է 20.5%:
Հիշեցնենք, որ 2015 թվականին հանրապետությունում ծխախոտի արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1% և արտադրվել էր 18 277.1 մլն հատ ծխախոտ, 2014թվականին՝ 12 774.2 մլն հատ ծխախոտ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն հատ: