ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Արևմուտքին արձագանքել թուրքական Zaman թերթի հետ կապված իրավիճակին


19:29 , 5 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել արձագանքել Թուրքիայում Zaman ընդդիմադիր թերթի շուրջ ստեղծված իրավիճակին:
 
«Լուրջ ուշադրություն ենք հրավիրում Թուրքիայում խոսքի ազատության պահպանման և ԶԼՄ-ների անարգել գործունեության հետ կապված կտրականապես բարդացած իրավիճակին», - ասվում է ռուսական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ում նշել են, որ թուրքական ոստիկանության հարձակումը թերթի խմբագրության վրա  պետք է անաչառ քննարկման ենթարկվի Եվրոպայի խորհրդում և ԵԱՀԿ-ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլում ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենա են կիրառել Zaman  ընդդիմադիր թերթի խմբագրության դիմաց ցույցը ցրելու համար, որի ժամանակ տուժել է ռուսական RT հեռուստաալիքի լրագրող Փոլա Սլիերը: