Թուրքական ոստիկանությունը բարիկադներ է կառուցում ընդդիմադիր թերթի մոտ


19:22 , 5 մարտ, 2016

turqiaAraratnews.am-ը գրում է.

Թուրք ոստիկանները ցանկապատներ ու բարիկադներ են տեղադրել երկրի ընդդիմադիր Zaman թերթի խմբագրության մոտ. հայտնում է Associated Press գործակալությունը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել է թերթին աջակցող ցուցարարներին: Այդ նպատակով ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառվել:

Մինչ խմբագրության վրա գիշերային գրոհի ավարտը Zaman թերթի անգլալեզու տարբերակը լույս է տեսելառաջին էջին «Ամոթալի օր՝ Թուրքիայի ազատ մամուլի համար» գրությամբ: