Նախագահ այսօր այցելել է Երևանի մետրոպոլիտեն. ՖՈՏՈ


19:47 , 5 մարտ, 2016

Նախագահ այսօր այցելել է Երևանի մետրոպոլիտեն, որտեղ քաղաքապետը ներկայացրել է ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները, խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով նախորդ 6 տարում իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա հետագա անելիքները:

Այնուհետև Սերժ Սարգսյանն ուղևորվել է նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն՝ բացմանը: