"Յուվենտուսի" սկաուտները կհետևեն Հենրիխ Մխիթարյանի խաղին


18:42 , 5 մարտ, 2016

Barometer.am-ը գրում է.

Թուրինի "Յուվենտուսի" սկաուտները ներկա կլինեն Դորտմունդի "Բորուսիայի" և Մյունխենի "Բավարիայի" միջև ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի կոնտրոնական խաղին:

"Յուվենտուսի" սկաուտները ներկա կլինեն այդ հանդիպմանը, որպեսզի հետևեն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գերմանացի Իլկայ Գյունդոգանի խաղին, հայտնում "Tuttosport"-ը:

"Յուվենտուսը" վաղուց է հետաքրքրված "Բորուսիայի" կիսապաշտպաններով: Մխիթարյանին իտալական ակումբը փորձում էր ձեռք բերել նախորդ մրցաշրջանում:

"Բորուսիա" - "Բավարիա" "հանդիպումը կկայանա մարտի 5-ին և կսկսվի Երևանի ժամանաով 21:30-ին: