18:18 , 5 մարտ, 2016
Newmag.am-ը գրում է.
Լուսնի մահիկով ու Կարմիր թասակով Թուրքիան` իր կեսդարյա երազանքին տրված, 1999 թվականի դեկտեմբերի 10-ից կանգնած է 28-աստղանի երկնագույն հյուրանոցի շքամուտքի մոտ: Նրան խոստացել են ներս թողնել, եթե կարգի բերի իր տեսքը, նմանվի ներսի մարդկանց:
Խոստացավ, փորձեց նմանվել, բայց երանելի ապարանքի շվեյցարները` ֆրանսերեն ու գերմաներեն ակցենտով, շատ քաղաքավարի հրաժարվում են ներս թողնել:
1999 թվականի դեկտեմբերի 10-ին Թուրքիային շնորհվեց Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, երկու տարի անց հաստատվեց «Անդամակցության գործընթացի ժամկետի» փաստաթուղթը: Թուրքիան 2001-ին հրապարակեց «Ազգային ծրագրի ընդհանուր ռազմավարությունը»:
Սահմանադրության 3 փոփոխությունների փաթեթներից ու բարեփոխումներից հետո ԵԽ համաժողովը 2004-ին միաձայն որոշեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005-ի հոկտեմբերի 3-ին:
Այն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։ Բայց մի քանի տարի անց հանկարծ պարզվեց, որ Բրյուսել մեկնող գնացքի այդ վագոնն անջատված է քարշակից:
2010 թվականի սեպտեմբերին Ժոզե Մանուել Բարոզոն Նյու Յորքում հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին եղած ամենամեծ արգելքներից մեկը մշակութային տարբերությունն է: Սրան ի պատասխան` Թուրքիայի քաղաքական վերնախավը պոռթկաց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղԹուրքիան այն երկիրը չէ, – ասացին, – որին թողնեք ԵՄ դռների մոտ: Մենք աղքատ մուսուլմանական երկիր չենք. ինչու եք տարբերստանդարտներ կիրառում: