Հրապարակվել է Galaxy S7 edge-ի ամբողջական crush-test-ը (տեսանյութ)


16:48 , 5 մարտ, 2016

Հրապարակվել  է Galaxy S7 edge-ի ամբողջական crush-test-ը (տեսանյութ)Life.panorama.am-ը գրում է.

Համացանցում է հայտնվել  Samsung Galaxy S7 edge-ի ամբողջական crush-test-ը, որտեղ բլոգեր Ջերի Ռիգը ցույց է տվել, թե ինչ կլինի, եթե քերծեք հեռախոսը սուր մետաղական առարկաներով, այրեք կրակով կամ ուժեղ ճկեք։

Ռիգի կողմից արված crush-test-ը նոր սմարթֆոնի  ամենաամբողջական crush-test-ն է։ Այն թույլ կտա դրա պոտենցիալ գնորդներին պարզել, թե որքանով է  նոր հեռախոսը հուսալի։

Տեսանյութի սկզբում բլոգերը սուր մետաղական առարկաներով քերծում է  հեռախոսի էկրանը։ Հայտնի է, որ Сооса-ի սանդղակով սովորական ապակու ամրությունը հասնում է 5 ցուցանիշին։ Gorilla Glass 4 ապակին, որը դրված է հեռախոսի երկու կողմերից, քերծվել է 7 բալ ամրությամբ առարկայով։ Միևնույն ժամանկ պարզվել է, որ  ապակին, որը պահպանում է տեսախցիկը,  ավելի ամուր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ