Պետք է պահպանել մարզական զայրույթը. Յուրգեն Կլոպ


15:50 , 5 մարտ, 2016

liverpool-v-manchester-city-capital-one-cup-final-752x501Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Քրիսթալ Փելես»-ի դեմ խաղից առաջ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր սաներին կոչ է արել պահպանել մարզական զայրույթը: Կլոպը նշել է, որ «Լիվերպուլ»-ը մրցակցին վրեժխնդիր լինելու պատճառ ունի:

«Մարզական զայրույթը լավ հատկանիշ է: Պետք է պահպանել այն, ինչպիսին առկա էր «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում: Մենք «Քրիսթալ Փելես»-ին վրեժխնդիր լինելու պատճառ ունենք:

Մրցաշրջանի առաջին փուլում զիջել ենք նրանց սեփական հարկի տակ, չնայած չունեինք այդ իրավունքը»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: