Իրաքում սկսվել է Մոսուլի ազատագրման օպերացիան


15:42 , 5 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

«Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքար մղող միջազգային կոալիցիայում  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեդ Մակգերկը հայտարարել է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրմանն ուղղված գործողության մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա» գործակալությունը: 

Բաղդադում գտնվող Մակգերկը հայտնել է, որ գործողությունը սկսվել է Մոսուլը Սիրիական Ռաքքա քաղաքին կապող և ահաբեկիչներին պարեն ու ռազմամթերք ապահովող ուղիների արգելափակմամբ: Նրա խոսքով՝ քաղաքի ազատագրումը  հեշտ չի լինի, սակայն գործողությունների պլանը նախապես մանրակրկիտ ձևով մշակվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ