15:30 , 5 մարտ, 2016
Մեքսիկան ցանկանում է ընդունել աշխարհի 2026 թվականի առաջնությունը: Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի սպորտի նախարարությունը:
Երկիրն աշխարհի առաջնությունների անցկացման փորձ ունի: Մեքսիկայում են անցկացվել 1970 և 1986 թվականների աշխարհի առաջնությունները:
Աշխարհի 2026 թվականի առաջնության անցկացման հայտերի պաշտոնական ընդունումը դեռ չի սկսվել: