15:22 , 5 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է հավաքականի, առաջիկա անելիքների և թիմի համալրման մասին:
- Պարոն Նազարյան, ոչ այդքան վաղ անցյալում Դուք էլ էիք մարզվում այն տղաների հետ, որոնց այժմ մարզում եք: Հարմարվե՞լ եք մարզչի դերին:
- (Ժպտում է) Մեր հավաքականից մնացել են միայն Դավթյան Հովհաննեսը և ևս մի երկու հոգի, մնացածը երիտասարդներ են: Սերնդափոխություն է եղել: Հարմարվելու խնդիր այնքանով չկա, որ ես էլ եմ նրանց հետ եղել նույն ափսեի մեջ, և մարզչական աշխատանքն ինձ դուր է գալիս: Ցանկանում եմ գիտելիքներս փոխանցել երիտասարդներին:
- Հնարավո՞ր է, որ ապագայում Ձեր սաներն ունենաք:
- Այդ մասին դեռ չեմ մտածում: Փոքրերի հետ աշխատելը դժվար է: Միշտ ցանկացել եմ հավաքականի հետ աշխատել, և ֆեդերացիան ինձ այդ հնարավորությունը տվել է: Հետագայում, եթե նման ցանկություն լինի, գուցեև մարզեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ