Հայաստան`«գլամուռ» կենտրոնի պճնված շենքերի ու կիսադատարկ գյուղերով մարզերի երկիր


16:18 , 12 հունվար, 2013

ԿԱՐՃ
Հիմա, եթե Հայաստանին նայենք որպես եսիմորտեղից եկած հովեկներ, կտեսնենք.
մի «գլամուռ» կենտրոնի պճնված «էլիտար» խրախճանք... 

անգույն ու ոչ կարգավորված գորշ արվարձաններ...
իրականությունից կտրված, կիսադատարկ գյուղերով մարզեր... ... ... ...
.......
Եվ այս ամենի վրա բոցկլտում է հասարակական բարձրագույն աստիճանի աղճատվածությունն ու անհաղորդությունը, և, որպես դրա հետևանք, քաղաքական լղոզված, ապապետական ուղեծիրերի «հրավառությունը»:
Երկիրն ունի մի շատ կարևոր, եթե ոչ ամենակարևոր, ներքին համաձայնության խնդիր: Ոմանց համար դա ընդունելի չէ... ԻՍԿ ԵՐԿՐԻՆ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ է: