Զույգերի հարաբերությունը բարելավելու արդյունավետ եղանակ


14:10 , 5 մարտ, 2016
pic_fbed6b66886880caa36f5332c5e410f7Կենսաբանները ցույց են տվել, որ իրարից չափազանց շատ տարբերվող մոնոգամ զույգերը զուգավորումից հետո փոխում են իրենց վարքը և դրանով մեծացնում վերարտադրողական հաջողության հավանականությունը, ինչպես նաև նմանվում են իրար: Այդ մասին հրապարակված է Science Advances պարբերականում:
Գիտնականները հետևել են Amatitlania nigrofasciata ձկնիկներին, որոնք առանձնանում են մոնոգամ վարքով և ագրեսիվությամբ, ինչը բեղմնավորման ժամանակ հանգեցնում է խնդիրների: Գիտնականները նկատել են, որ եթե սկզբում ձկները դուր չեն եկել միմյանց, ապա բեղմնավորումից հետո նրանց վարքագիծը նմանվել է` նրանք ցուցադրել են հավատարմություն և իրար հաճոյանալու ցանկություն: