Վազգեն Սարգսյանի «անպատասխան սերը». բացառիկ դրվագ՝ սպարապետի կենսագրությունից


13:58 , 5 մարտ, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Վազգեն Սարգսյանի «անպատասխան սերը». բացառիկ դրվագ՝ սպարապետի կենսագրությունից

Այսօր` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ, Life.panorama.am-ը կներկայացնի նրա կյանքից մի բացառիկ դրվագ, որը մինչև  այժմ հայտնի է շատ քչերին: Մենք զրուցել ենք 1996-98-ին  ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալի, սպարապետի վաղեմի ընկերոջ` Հովիկ Չարխչյանի հետ, ով ներկայացրել է մեզ մի փոքրիկ, բայց ուշագրավ պատմություն Վազգեն Սարգսյանի կյանքից:

Նրա խոսքով, Վազգենը շատ էր սիրում կինոարվեստը, երազում էր որևէ մասնագիտություն ձեռք բերել, որը կապված կլիներ կինոյի հետ: Հայտնի է, որ նա նույնիսկ նկարահանվել է «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմում, որտեղ խաղացել է զինվորի էպիզոդիկ դեր, ինչպես նաև մի քանի ֆիլմերում եղել է ռեժիսորի ասիստենտ:

1986-87 թվականներին, վերջնականապես որոշելով իրեն նվիրել այս բնագավառին, Վազգենը մի օր նստեց ինքնաթիռ ու մեկնեց Մոսկվա`ընդունվելու Մ.Գորկու անվան ինստիտուտի սցենարային բաժին:

«Բոլորս ուրախ ճանապարհ դրեցինք նրան Մոսկվա, սակայն, չէր անցել ընդամենը մի քանի օր, Վազգենը նորից հայտնվեց Արարատում, գնացինք իմանալու, թե ինչ է պատահել»,-հիշեց Հովիկ Չարխչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ