Օրենքի առկայությունն ընտանեկան բռնության ոլորտում էական փոփոխություններ կմտցնի. փաստաբան


13:52 , 5 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Կանանց միամսյակին ընդառաջ կանանց իրավունքների ոտնահարման և նրանց հանդեպ բռնության դեպքերին այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան «Կանանց աջակցման կենտրոն»-ի փաստաբան Նոնա Գալստյանը և «Կանանց աջակցման կենտրոն»-ի հոգեբան Աիդա Առաքելյանը:
 

Աիդա Աաքելյանը նշեց, որ ընտանեկան բռնությունը կարող է երեք տարբերակով արտահայտվել ՝ հոգեբանական, ֆիզիկական և սեռական: Նա ասաց, որ 2015 թվականի իրենց կազմակերպությունը ստացել է 2023 զանգ, որոնցից 935 առաջնային զանգ է եղել, սա նշանակում է, որ կինը առաջին անգամ է զանգում և ստացվում է, որ օրական երկու-երեք կին բարձրաձայնում է խնդիր: «Հիմա ավելի շատ կանայք են դիմում, աճի միտում կա»- ասաց նա և նշեց, որ ամենից շատ 25-35 տարեկան կանայք են դմում:

 

Նոնա Գալստյանը կարևորեց ընտանեկան բռնության մասին օրենքի առկայությունը: «Մենք չունենք ընտանեկան բռնության մասին օրենք, թեև օրենքի նախագիծը կա: Ես ինքս օրենքի մշակման աշխատանքային խմբի անդամ եմ եղել, սակայն ցավոք ՀՀ-ում որև է գործնական քայլեր չեն կատարվում այն կյանքի կոչելու համար: Օրենքը այս դաշտում էական փոփոխությունների կհանգեցնի»,- ասաց նա և նշեց, որ բռնության ենթարկված անձիք կստանան  համարժեք պատիժներ:

 

Նա նկատեց, որ գնալով բռնության ենթարկված զոհերը ետամուտ են լինում մինչև վերջ բողոքի քննությանը և այդ առումով աճ արձանագրվել է: «Խորհուրդ կտայի կանանց չհանդուրժել բռնությունը և հետամուտ լինել իրավունքների պաշտպանությանը»,-ասաց նա:
 

Աիդա Առաքելյանը նշեց, որ երբեմն երեխաները, որոնց ընտանիքում բռնություն է եղել, շատ ծանր իրավիճակում են գալիս, այդ ամենը խորը ազդեցություն է ունենում երեխայի վրա: Նա նշեց, որ կա նաև հնարավորություն, որպեսզի ամուսինները միասին ևս դիմեն հոգեբանին, սակայն անցած տարվա ընթացքում ընդամենը մեկ զույգ է դիմել, քանի որ սովորաբար տղամադիկ հրաժարվում են:
 

«Հաճախ այն կարծիքն է հնչում, թե կինն է սադրում, սակայն կանայք ովքեր ընդունակ են իրենց իրավունքները պաշտպանել մեզ չեն էլ դիմում»,-ասաց նա: