Չինական խելացի ժամացույցները լրտեսում են օգտվողներին


16:04 , 5 մարտ, 2016

74MobileIron ընկերության փորձագետները վախեցնող փաստ են հայտնաբերել չինական էժան խելացի ժամացույցների վերաբերյալ: Սարքերը Չինաստանին հաղորդում են անհայտ տեղեկատվություն, հայտնում է igate.com.ua-ը:

Հետազոտողները ստուգել են տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող մի շարք սարքեր: Պարզվել է, որ շատ խելացի ժամացույցներ առանց տիրոջ իրազեկության կոդավորված տվյալներ են փոխանցում Չինաստանում գտնվող անհայտ սերվերներին:

Փորձագետներին չի հաջողվել դրանք կոդազերծել, այդ պատճառով մինչև այժմ հայտնի չէ, թե հատկապես ինչ տվյալներն են «հոսում» Չինաստան: Դա կարող է պարզապես լինել տելեմտերիա, որն օգտագործվում է ինչ-որ վերլուծական ծրագրային ապահովում ստեղծելու համար: Սակայն նաև կարող են լինել օգտվողի անձնական տվյալները: Բացառված չէ, որ այդ ժամացույցները կարող են օգտագործվել որպես լրտեսման սարք: