12:46 , 5 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Չինաստանի ժողովրդական հանրապետության տնտեսական աճի նպատակային ցուցանիշը 2016թ-ին կազմելու է 6,5-7%, այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսալեզու ծառայությունը` հղում կատարելով չինական լրատվամիջոցներին:
Չինաստանի ՀՆԱ աճը 2015թ-ին կազմել է 6,9%, ինչը 1990թ-ից հետո նվազագույն ցուցանիշն է: 2014թ-ին աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսության աճը կազմել էր 7,3%:
Չինաստանի տնտեսական էքսպանսիան շարունակում է դանդաղել, և ներկայումս ՉԺՀ իշխանությունները փորձում են տնտեսությունը վերակազմակերպել այնպես, որ այն աճ ապահովի ծառայությունների ոլորտի և ներքին սպառման հաշվին և ոչ թե` արտահանման և ներդրումների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ