12:00 , 5 մարտ, 2016
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ հեշտ չէ աշխատել այդ պաշտոնում: Ֆրանսիացի մասնագետը, սակայն, վստահ է, որ հաջողությունների կհասնի «արքայական ակումբ»-ի հետ:
««Ռեալ»-ի գլխավոր մարզչի աշխատանքը ծերացնում է, բայց ես գոհ եմ: Երբ ստանձնում էի այս աշխատանքը, գիտեի, թե ինչ է ինձ սպասվում: Կարևորը վստահությունն է:
Մենք ձգտում ենք հաջողությունների հասնել և ցանկանում ենք, որպեսզի երկրպագուներն աջակցեն մեզ: Մեզ անհրաժեշտ է նրանց հարգանքը»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը: