11:38 , 5 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ոստիկանության Հրազդանի բաժնում 1967 թ. ծնված Մուշեղ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի քաղաքապետարանին պատկանող տնկարանի հարակից տարածքի ճանապարհի աջ մասում տեղադրված գազահաշվիչի մոտ հայտնաբերել է նռնակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: