Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է


11:32 , 5 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը՝ սրտամկանի ինֆարկտի կասկածանքով: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ 80-ամյա դերասանը մոսկովյան հիվանդանոցում ինտենսիվ բուժման կուրս է անցել, հայտնում է LifeNews-ը:

Արմեն Բորիսիչի մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է: Հիվանդության ֆոնին՝ անկայուն ստենոկարդիա է առաջացել:

Հետազոտման արդյունքներով՝ նա ինտենսիվ թերապիայի կուրս կանցնի: Բժիշկները դերասանի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: