Ցեխի մեջ մեքենաներ են արգելափակվել


11:00 , 5 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Մարտի 5-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտաքի մարզի Հրազդան քաղաքի «Մալի բազար» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Երիտասարդական թաղամասում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի 34 CA 080 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Մարտի 5-ին, ժամը 01.28-ին ահազանգ է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղին հարակից աղբանոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Газель» մակնիշի 34 PZ 408 պ/հ ավտոմեքենան: