«Հայկական ժամանակ». Ո՞ր «գործարարն է» կանգնած թուրքական լոլիկի «կանտրաբանդայի» գլխին


10:20 , 5 մարտ, 2016


«Վերը բերված լուսանկարը արվել է երեկ «Երևան սիթի» սուպերմարկետներից մեկում։ Ինչպես պարզ երևում Է տուփի վրայի գրառումներից, սա թուրքական արտադրության լոլիկ Է, արտադրված Է մի ընկերությունում, որի գրասենյակը գտնվում է Անթալիա քաղաքում։ Կան նույնիսկ այդ ընկերության հեռախոսահամարները և հասցեն։ Իհարկե, կարելի Է «պարզաբանել», որ սա ամենևին Էլ թուրքական արտադրության չէ, այլ ընդամենը վաճառքի ժամանակ օգտագործվում են թուրքական լոլիկի տուփերը, իսկ դրանք ներկրված են եղել, ասենք, մի 40 տարի առաջ։ Բայց այս «պարզաբանումը», մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չի հնչի, եթե հաշվի առնենք, որ տվյալ լոլիկը վաճառվում Է մեկ կգ-ը 850 դրամով, իսկ քիչ հեռու դրված Է հայկական «Բիո գրուպ» ընկերության արտադրած լոլիկը, որի մեկ կիլոգրամը վաճառվում Է1450 դրամով։ Այսինքն, սա էլ Է ապացուցում, որ թուրքական տոփերի մեջ գտնվող այս լոլիկը հենց թուրքական Է, և դրա ցածր գինը պայմանավորված Է այն հանգամանքով, որ Թուրքիայի դեմ ՌԴ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում թուրք արտադրողների արտադրանքը դժվարությամբ Է իրացվում, ու նրանք ստիպված իջեցնում են գները նոր շուկաներ մուտք գործելու նպատակով։
Այն, որ բավականին մեծ ծավալներով թուրքական լոլիկ Է մտնում Հայաստան, բազմիցս ահազանգել են ու ահազանգում են ջերմոցատերերը։ Ջերմոցատերերը այս տեղեկությունները ստանում են իրենց ծանոթ մաքսավորներից։ Բայց որևէ փաստական ապացույց գտնել չի հաջողվում։

 

Օրերս մեր հարցմանն ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ԱԱՊԾ) փոխանցել էին, թե փետրվարին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ընդամենը 20 տոննա լոլիկ։ Ակնհայտ է, որ այս տեղեկությունը հեռու ՝ չափազանց հեռու է իրականությունից. 20 տոննա լոլիկը մեկ օրում երկու-երեք խանութներից սպառվող քանակություն է: Միայն վերը նշված լուսանկարը անելու պահին սուպերմարկետում դրված է եղել մի քանի տոննա լոլիկ։

 

Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե սա թունավոր, վնասակար մթերք է՝ լոլիկի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաները ամբողջ աշխարհում գրեթե նույնական են։ Խնդիրն այն է, որ որևէ պատահական, սովորական, շարքային գործարար չի կարող այս լոլիկը հասցնել Հայաստան։ Եթե որևէ այդպիսի գործարար ներմուծեր, ապա մաքսայինում այն պատշաճ կձևակերպվեր, կգանձվեին համապատասխան հարկերը, և չէր ստացվի, որ մի ամսում Հայաստան է ներկրվել իբր ընդամենը 20 տոննա լոլիկ։ Ակնհայտ է, որ թուրքական լոլիկը Հայաստան է ներմուծում մի որևէ հզոր «գործարար», որը «պրախոդ» ունի իշխանական վերին օղակներոմ և կարողանում է լոլիկը մաքսայինով անցկացնել բոլորովին այլ՝ շատ ավեի էժան ապրանքի անվան տակ։ Այդ իսկ պատճառով պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է «ընդամենը 20 տոննա լոլիկ»։ Մնում է պարզել, թե այդ ո ՞ր «գործարարն է» կանգնած թուրքական լոլիկի «կանտրաբանդայի» գլխին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։