ԱՄՀ-ն չինական յուանը ճանաչել է միջազգային պահուստային արժույթ


09:10 , 5 մարտ, 2016

1770572Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ՝ ասվում է հիմնադրամի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։

Կապված յուանը պահուստային արժույթ ճանաչելու հետ՝ կազմակերպության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել այն առանձին տողով ներառել ԱՄՀ անդամ-երկրների արժութային պահուստների կազմի մասին եռամսյակային հաշվետվությունների մեջ՝ դոլարի, իենի, ֆունտի, ֆրանկի, ավստրալական և կանադական դոլարների հետ։

Յուանի հաշվառումը նշանակում է, որ կազմակերպության անդամ-երկրները կարող են որպես պաշտոնական պահուստներ հաշվի առնել իրենց արտաքին ակտիվները, որոնք արտահայտված են յուանով։

Նշվում է, որ Չինաստանի արժութային պահուստների գնահատման ժամանակ այդ քայլը որևէ կերպ չի արտահայտվի։