«Ժողովուրդ». Այսօր Սպարապետ, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն Է


07:46 , 5 մարտ, 2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր Սպարապետ, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն Է։ Սպարապետը կդառնար 57 տարեկան։ Վազգեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության ամենավառ դեմքերից մեկն Է։ Այսօր արդեն բոլորի համար Է ակնհայտ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, եւ Վազգեն Սարգսյանի կյանքն այդպիսով չընդհատվեր, ու նա շարունակեր այն գործը, որը սկսել Էր դրանից չորս ամիս առաջ՝ 1999-ի հունիսի 11–ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով, ապա այսօր Հայաստանը բոլորովին այլ իրականության մեջ կլիներ։ Հայաստանը վաղուց արդեն դուրս եկած կլիներ իրար հաջորդող եւ անվերջ թվացող այս «անցումային» փուլերից։ Իսկ իշխանական վերնախավի ներկա կազմի մեծամասնությունն Էլ հաստատ իշխանական լծակների մոտ չէր լինի։ 1999-ի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանից նրա կյանքը խլեցին, իսկ Հայաստանից էլ խլեցին արագ զարգանալու եւ աշխարհասփյուռ հայերի համար ամենաապահով վայրը դառնալու՝ այդ պահին առկա ռեալ հնարավորությունը»,–գրում է թերթը։