Աշխարհի ամենամեծ «մեծածախ առևտրային քաղաքը» Դուբայում. 4645120 քառ.մ տարածք`5.9$ միլիարդ արժողությամբ


06:28 , 5 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում պատրաստվում են կառուցել աշխարհի ամենամեծ մեծածախ առևտրային քաղաքը, որը կզբաղեցնի 4645120 քառակուսի մետր  տարածք և կարժենա 5.9$ միլիարդ, գրում է International Business Times-ը և հավելում,որ  այն կկոչվի «Դուբայ մեծածախ քաղաք» և իր մեջ կներառի բանկային ծառայություններ, պահեստներ, բնակելի շենքեր և բեռնային համալիրներ:

Քաղաքի կառուցումը կտևի տասը տարի: Ծրագրի մեկնարկը տրվել է մարտի 1-ից` Դուբայի շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի կողմից: