Maserati-ն ներկայացրել է իր առաջին ջիպը. (լուսանկարներ, տեսանյութ)


01:45 , 5 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.

Maserati իտալական մեքենաշինական ընկերություն Ժնևի ավտոշոուում ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մեքենան՝ Levante-ը:

Business Insider-ը հայտնում է, որ այսկերպ Maserati-ն «ջիպային մրցակցության» մեջ է մտնում Range Rover-ի, Jaguar-ի, Porche-ի պես ավտոարտադրողների հետ:
Նորույթը կթողարկվի երեք տարբերակով՝ Levante, Levante Diesel, Levante S: Վերջինը՝ 430 Ձիաւոժ հզորությամբ շարժիչով: Մեքենան Եվրոպայում վաճառքում կհայտնվի այս գարնանը: Նորույթի գների մասին տեղեկություն չի հրապարակվում: