ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցներն ընդդեմ Հս. Կորեայի


00:08 , 5 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ԵՄ խորհուրդը 16 անձանց և 12 կազմակերպության անուն է ավելացրել  Հս. Կորեայի դեմ Եվրամիության պատժամիջոցային ցուցակում: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ԵՄ խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:
 
«Իրավական ակտերը կհրապարակվեն «Պաշտոնական ամսագրում» մարտի 5-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացատրվում է, որ այս որոշումը  կիրառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված նոր առաջարկները, որոնք ընդունվել էին Հս. Կորեայի կողմից միջուկային փորձարկումներին և հրթիռի արձակմանն  ի պատասխան: 

Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները ՀԿԺՀ-ի նկատմամբ սահմանվել էին 2006-ի դեկտեմբերի 22-ին:

Ինչպես արդեն հաղորդվել էր` մարտի 2-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների սահմանումից հետո նոր պատժամիջոցներ սահմանելու մասին հայտնել էր նաև ԱՄՆ-ն: