Լոնդոնը ճանաչվել է ամենաթանկարժեք քաղաքը ապրելու աշխատելու համար


23:52 , 4 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բրիտանիայի մայրաքաղաքը  ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը ապրելու և աշխատելու համար: Euromag-ի փոխանցմամբ`  համապատասխան  ուսումնասիրությունը կատարել են Savills անշարժ գույքի վաճառքի գործակալության  մասնագետները:
 
Միջին վիճակագրական լոնդոնցու համար կեցությունը, որը հաշվարկվել է բնակելի և գրասենյակային տարածքների վարձակալության  ծախսերի հիման վրա, տարեկան արժենում է 103 972 եվրո: Այս ցուցանիշով Լոնդոնը գլխավորում է աշխարհի 20 ամենաթանկարժեք քաղաքների ցուցակը:

Լոնդոնն այս ցուցակում առաջատար դիրքը պահպանում է 2014-ից ի վեր: Վերջին 5 տարում կյանքը բրիտանական մայրաքաղաքում թանկացել է 18 տոկոսով:

Մյուս եվրոպական քաղաքներից այս ցուցակում տեղ են գտել Փարիզը (4-րդ տեղ), Մոսկվան (13-րդ տեղ), Բեռլինը (18-րդ տեղ):