Նյու-Յորքի շինարարության վարչությունը մերժել է ռուս միլիարդեր Ռոման Աբրամովիչին


23:36 , 4 մարտ, 2016

Roman-AbramovichAraratnews.am-ը գրում է.

Նյու-Յորքի շինարարության վարչությունը մերժել է ռուս միլիարդեր Ռոման Աբրամովիչին  6 մլն դոլարի դիմաց իրականացնել իրեն պատկանող երեք շենքերի միավորումը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով New York Post-ին:

Ինչպես հաղորդվում է, 2014-ի օգոստոսին նա ձեռք է բերել երեք առանձնատուն Մանհեթենում՝ 78 մլն դոլարով: Շենքերի վերակազմավորման համար նրան հարկավոր է քաղաքի Հուշարձանների պաշտպանության հանձնաժողովի հատուկ թույլտվությունը (New York City Landmark Preservation Commission):