Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Զիկա վիրուսի տեղային փոխանցման դեպքեր են արձանագրվել 47 երկրում: Այդ մասին Ժնեւում ճեպազրույցին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյվարդը:
Բրյուս Էյվարդն ասել է. «ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից չորսում քառասունյոթ երկիր հայտնել է Զիկա վիրուսի տեղային փոխանցման դեպքերի մասին»:
Ըստ նրա՝ այդ երկրներից իննում Զիկայի փոխանցումը կապվում է Հիենա-Բարրեի համախտանիշի դեպքերի թվի աճի հետ, իսկ մի երկրում` Բրազիլիայում, միկրոցեֆալիայի դեպքերի ավելացման: