Ես մշտապես ցանկացել եմ մենահամերգով հանդես գալ Հայաստանում. Նիկոլայ Բասկով


21:24 , 4 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

«Հաճելի է ելույթ ունենալ մի համերգասրահում, որտեղ հանդիսատեսները միայն կանայք են»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախքան ելույթն ասաց ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովը, ով Հայաստանում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով:

Ռ.Սարգսյանը մարտի 8-ի առթիվ, ավանդույթի համաձայն, արդեն մի քանի տարի է յուրահատուկ անակնկալ է մատուցում հայ կանանց և աղջիկներին՝ հրավիրելով նրանց ներկա գտնվելու մշակութային միջոցառման

Տիկին Ռիտա Սարգսյանը համերգին հրավիրել էր մշակույթի, կրթության, գիտության, հասարակական-քաղաքական ոլորտում գործունեության ծավալող կանանց և աղջիկների:

«Ես մշտապես ցանկացել եմ մենահամերգով հանդես գալ Հայաստանում:  Վերջապես իմ երազանքը կատարվեց տիկին Ռիտա Սարգսյանի շնորհիվ»,- ասաց Բասկովը՝ ներկա բոլոր կանանց մաղթելով հիասքանչ և հետաքրքիր երեկո:

Նրա խոսքով, տղամարդու համար ամենացանկալին այս կյանքում ուրախ, ժպտացող կանացի աչքեր տեսնելն է:

Համերգին ներկա  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանի խոսքով, հաճելի է, որ մարտի 8-ի կապակցությամբ նման հավաքն արդեն ավանդական է դարձել:

«Այստեղ հանդիպում ենք մեր Հանրապետության գրեթե բոլոր ճանաչված կանանց: Հպարտանում եմ, որ այսպիսի կանայք ունենք»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ