19:38 , 4 մարտ, 2016
Երկու իտալացի պատանդ՝ Ջինո Պոլիկարդոն և Ֆիլիպո Կալկանյոն, ինքնուրույն ազատ են արձակվել գերությունից: Ինչպես հայտնել է ԱՆՍԱ-ն, նրանք հեռացել են տնից, որտեղ նրանց գերության մեջ էին պահում գրոհայինները Լիբիայի հյուսիս-արևելյան Սաբրատա քաղաքում:
Սաբրատայի քաղաքային խորհրդի ղեկավար Հուսեյն ալ-Զավադիի խոսքերով՝ վերջին օրերին այդ քաղաքի շրջանում մարտեր էին տեղի ունենում «Իսլամական պետության» հետ կապված ահաբեկչական խմբավորումների և Տրիպոլիի կառավարությանն աջակցող ոստիկանության տեղի ջոկատների միջև:
Ալ-Զավադին նաև հաստատել է, որ երկու այլ իտալացի պատանդ՝ Ֆաուստո Պյանոն և Սալվատորե Ֆաիլան սպանվել են հինգշաբթի օրը տեղի ունեցած բախման ընթացքում: Չորս իտալացիներն էլ աշխատել են Bonatti ընկերությունում, որը Լիբիայում զբաղվում էր խողովակաշարերի տեղակայմամբ և գազայի ենթակառուցվածքների օբյեկտների կառուցմամբ, և առևանգվել են անցած տարվա հուլիսին: