19:26 , 4 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության հարցը: Այս մասին նշվում է Կրեմլի պաշտոնական էջում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
"Բարձր գնահատական է տրվել ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, որոնք ստացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը։ Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է և առաջին դրական արդյունքներն է տալիս, և գլխավորը՝ նախադրյալներ է ստեղծում Սիրիայում քաղաքական գործընթացների համար՝ ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական երկխոսության հաստատման համար",-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, առաջնորդներն աջակցության են հայտնել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզին:
Նաև նշվում է, որ Սիրիայի իշխանությունների որոշումը՝ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, չի խանգարի խաղաղ գործընթացի իրականացմանը։