Օլանդն անիրատեսական է համարում Սիրիայում հուլիսին ընտրությունների անցկացումը


18:06 , 4 մարտ, 2016

Francois HollandeAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անիրատեսական է համարում Սիրիայում հուլիսին ընտրությունների անցկացումը, հաղորդում է RIA Novosti-ն:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հրադադարի ռեժիմը իշխանության հանձնման շուրջ քննարկումներ սկսելու համար օգտագործելու կարևորությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսատանի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարները կողմ են հանդես եկել Սիրիայի հարցով շուտափույթ քաղաքական գործընթաց սկսելուն: