16:44 , 4 մարտ, 2016
Ձեզ ենք ներկայացնում 5 մթերք, որոնք վնասում են ձեր առողջությանը.1. Գինի
Անկախ իր գույնից՝ գինին ազդում է ատամների գույնի վրա, քանի որ տանին է պարունակում, որոնք չորացնում են բերանը: Նույնիսկ սպիտակ գինին անվտանգ չէ ատամների համար: Գույն այն, իհարկե չունի, սակայն դրա կազմում կա թթու, որը վնասում է ատամներին և ինտենսիվացնում այլ մթերքների ու խմիչքների ազդեցությունը:
2. Թեյ ու սուրճ
Ատամների էմալի վրայի շագանակագույն բծերը կարող են կուտակվել և զարգանալ սուրճի ու թեյի՝ հատկապես սև թեյի սիրահարների մոտ: Հատկանշական է, որ այնպիսի խմիչքներում, ինչպիսին են կանաչ, սպիտակ թեյն ու խոտաբույսերի թեյը, ավելի քիչ տանին է պարունակվում, սակայն դրանք միևնույն է, բացասաբար են ազդում ատամների գույնի վրա:
3. Կոնֆետ
Տարատեսակ կոնֆետներն ու այլ տեսակի քաղցրավենիքն անպայման կներկի Ձեր ատամները: Բացառություններ այստեղ չկան:
4. Հատապտուղներ
Հատապտուղները՝ հատկապես վառ գույնի հատապտուղները (հաղարջ, բալ, և այլն) ևս ազդում են ատամների գույնի վրա: Իսկ ահա խնձորը, կանաչ խաղողն ու բանանը, ի տարբերություն հատապտուղների, չեն վնասի Ձեր ժպիտին: