16:22 , 4 մարտ, 2016
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստ է չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին մի շարք նյութեր գաղտնազերծել: Գաղտնիքը նա խոստանում է բացահայտել ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթան:
«Ես այդ մասին խոսել եմ Հիլարիի հետ: Կարծում եմ՝ ինձ հաջողվեց նրան համոզել, որ պետք է գաղտնազերծել հնարավորինս շատ փաստաթղթեր, քանի որ մարդիկ պետք է ճշմարտությունն իմանան»,- ասել է նա:
Փոդեսթան ՉԹՕ-ի մասին գաղտնի տեղեկության բացահայտման հայտնի կողմնակից է: Նա այդպիսի կոչ է արել դեռևս 1990-ական թթ., երբ աշխատել է որպես ԱՄՆ նախագահի վարչակազմի ղեկավար Բիլ Քլինթոնի օրոք: