ԱՄՆ-ում ձերբակալել են ոստիկանական ուղղաթիռի օդաչուին լազերով կուրացրած երկու հայի


15:22 , 4 մարտ, 2016

artem-sargsyan-Haik-KurdoglanyanՍակրամենտոյի (Կորդովա Ռանչո,Կալիֆոռնիա) երկու ամերիկահայեր՝ Հայկ Քուրդօղլանյանն ու Արտյոմ Սարգսյանը, ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար ծառայողական պարտականությունները կատարելիս արգելքներ ստեղծելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է slavicsac.com-ը։

Ինչպես այսօր հայտնել է Սակրամենտոյի շերիֆի օկրուգի մամուլի կենտրոնը, 25-ամյա Հայկին ու 34-ամյա Արտյոմին ձերբակալել են փետրվարի 28-ին՝ երկրից լազերի ճառագայթով օդաչուին լազերով կուրացնելու փորձից հետո:

Կասկածյալների մոտ հայտնաբերվել է հզոր լազերային սարք։ Նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում:

Fox News-ը հայտնում է, որ կասկածյալներին գրավի դիմաց ազատ են արձակել։