14:56 , 4 մարտ, 2016
Կանանց Աշխարհի չեմպիոնության մրցախաղում կայացել է առաջին պարտիան: Աշխարհի չեմպիոնուհի ուկրաինուհի Մարիա Մուզիչուկը այս մրցախաղում պաշտպանում է տիտղոսը, որին հավակնում է չինուհի Հոու Յիֆանին:
Մարիա Մուզիչուկը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Առաջին պարտիան կրում էր «հետախուզական» բնույթ: Կիրառված իտալական պարտիայում Հոու Յիֆանը հավասարեցրեց խաղը և կողմերը խաղի 31-րդ քայլին խաղն ավարտեցին հաշտությամբ:
Մարտի 3-ին կայանալիք 2-րդ պարտիայում սպիտակներով կխաղա Հոու Յիֆանը: