Աշոտ Քոչարյանն ազատվել է Լիբանանի դեսպանի պաշտոնից, նրան կփոխարինի Սամվել Մկրտչյանը


14:24 , 4 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Աշոտ Քոչարյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):