Հզոր պայթյուն՝ Թուրքիայում. ոստիկաններ են զոհվել


13:50 , 4 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության երկու աշխատակից, ևս 35 մարդ՝ վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, հարձակումն իրականացվել է Քրդստանի բանվորական կուսակցության անդամների կողմից:

«Սաբահ» պարբերականի տվյալներով՝ գրասենյակի շենքի դիմաց պայթեցվել է ավտոմեքենաան, դրանից հետո զինված մարդիկ կրակ են բացել շենքի ուղղությամբ: