1 ամսական երեխայի ողբերգական մահը


13:40 , 4 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

ՌԴ Ուդմուրտիայի հանրապետության Իգրինսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. անտարբերության հետևանքով 26-ամյա կնոջ նորածինը մահացել է: glazovportal.net-ի փոխանցմամբ, տեղի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ կինը մեկ ամսական երեխայի հետ վերադարձել է տուն ու անտարբերության մատնել փոքրիկին:

Երեխան գտնվել է բնակարանում՝ ձմեռային տաք արտահագուստով ու այդպես մնացել յոթ ժամից ավելի: Շուրջ կեսգիշերին տատիկը պարզել է, որ երեխան կենդանության նշաններ ցույց չի տալիս ու այդ մասին տեղեկացրել է հիվանդանոցի հերթապահ բժիշկներին, ոստիկանությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ