12:46 , 4 մարտ, 2016
Ըստ Life & Style Magazine պարբերականի` Ադելը իր բոյֆրենդ Սայմոն Կոնեկիի հետ պատրաստվում է երկրորդ երեխայի ծննդին: Աղբյուրը պարբերականին պատմել է, որ այդ թեման Ադելը քննարկել է Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում` իր բոյֆրենդի հետ ընթրիքի ժամանակ: Նա ցանկություն է հայտնել իր համերգային շրջագայության ավարտից հետո մտածել այդ ուղղությամբ, քանի որ շատ է ուզում, որ Անջելոն եղբայր կամ քույր ունենա:
Իր ընտանիքի ընդլայնման պլանավորմանը զուգընթաց Ադելը ուշադիր է նաև օտար երեխաների հանդեպ: Բելֆաստում ելույթից առաջ նա այցելել է 12-ամյա հիվանդ երկրպագուհուն: «Ադելը նստել էր իմ դստեր կողքին և խոսում էր իմ և իմ մյուս երեխաների հետ,- մեջբերում է The Daily Mirror-ը երեխայի մոր խոսքը: – Նա շատ բարի էր: Պարզապես անհավատալի է, որ իմ դստեր երազանքը կատարվեց»: