12:32 , 4 մարտ, 2016
168.am-ը գրում է.
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը Թբիլիսի է ժամանել, հայտնում է APA գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանն ու SOCAR-ն այսօր համաձայնագիր կկնքեն Ադրբեջանից գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ:
Համաձայնագիրը կստորագրեն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու SOCAR-ի նախագահը: