Ովքե՞ր են «Պրեմիերա» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցները


12:45 , 4 մարտ, 2016

Մարտի 6-ից «Շանթի» եթերում կմեկնարկի «Պրեմիերա» նախագծի 3-րդ եթերաշրջանը, որը նոր հնարավորություն է ինչպես երիտասարդ կատարողների, այնպես էլ տաղանդավոր հեղինակների համար:

 

«Շանթ»-ը խոստանում է բացահայտել մինչ այժմ ստվերում մնացած ստեղծագործողներին: «Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին արձագանքել են հարյուրավոր ստեղծագործողներ: Այս եթերաշրջանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցուցադրվելու է նաև նախնական լսումների փուլը»,- BlogNews-ին հայտնեցին հեռուստաընկերությունից:

Երգերի ընտրությունն անելու են ժյուրիի անդամները՝ Գարիկ Պապոյանը, Գիսանե Պալյանը, Շուշանիկ Արևշատյանը և Արսեն Սաֆարյանը: Հեռուստանախագիծը վարելու է Գրիշա Աղախանյանը: 

«Պրեմիերայի» այս անգամվա մասնակիցներն են՝ «XFactor»-ի ֆինալիստներ՝ Անդրեի թիմից Հայկ Հունանյանը, Էմմիի թիմից Ժաննա Դավթյանը, «Ժողովրդական երգիչ 2»-ի ֆինալիստ Եվա Թաշչյանը և հաղթող Հայկուհի Բաբախանյանը, «Հայ սուպերսթար 2»-ի ֆինալիստ, «Դուետ» նախագծի հաղթող Նարե Գևորգյանը  և երաժիշտ Նիկ Էգիբյանը:

IMG_1852    

Ամալյա Հովհաննիսյան