Շաբաթն ունի 168 ժամ: Դա անվիճելի փաստ է: Թվում է, թե շատ է, բայց ժամանակն արդյո՞ք բավականացնում է հաջող կարիերա, երջանիկ ընտանիք ունենալու և մնացած ամեն ինչի համար, ինչից բաղկացած է լիարժեք կյանքը: Եկեք հաշվենք:
Նախևառաջ 168 ժամից հանենք 49 ժամ՝ քնի համար:
Եվ խարդախություն չանե´ք. եթե օրվա ընթացքում քնեք 7 ժամից քիչ, ապա օրվա մնացած ժամերին կիսաքուն վիճակում կլինեք: Դա կազդի ձեր արդյունավետության վրա: Հարցն այն է, թե ինչպես պետք է օգտագործել օրվա մնացած ժամերը:
Եվ այսպես, իրականում մենք ունենք 119 ժամ: Ենթադրենք՝ դուք մեծ ներգրավվածությամբ աշխատում եք: Այսինքն՝ հանած 56 ժամ (օրական 8 ժամ, եթե աշխատում եք ամեն օր կամ հանգստյան օրերը հանած՝ մոտ 11 ժամ): Գիտեմ՝ ոմանք աշխատում են ավելի շատ, բայց որոշ մասնագիտությունների արտաժամյա աշխատանքը հաշվելու կարիք չկա: Եթե դուք շաբաթական աշխատում եք ավելի քան 56 ժամ, ապա դուք աշխատում եք անարդյունավետ կամ փորձում եք ճնշման տակ արդարացնել որևէ մեկի անիրատեսական սպասելիքները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ 6 ժամ աշխատելուց հետո մարդու արդյունավետությունը ընկնում է:
Եվ այսպես, մնացած 119 ժամից հանելով 56 ժամ՝ մեզ մնում է 63 ժամ: Հանում ենք ևս 7 ժամ՝ ճանապարհին ծախսած ժամանակի համար և 13 ժամ՝ գնումների և տան ամենօրյա աշխատանքների համար: Մնաց 43 ժամ: Ահա, թե ինչքան ժամանակ ձեզ մնաց հարազատների և կենցաղային այլ գործերի համար:
Երեխաներին խնամելը, ճաշ պատրաստելն ու կենցաղային գործերը նույնպես պահաջում են ջանք և ժամանակ, բայց դրանք կարող ենք անել շփվելով: Սրա համար ներդնենք 20 ժամ:
Այսպիսով ի՞նչ ստացվեց: 23 ժամ:
Հավանաբար, դուք բողոքում եք, որ չեք հասցնում զբաղվել սպորտով: Ահա, դուք ունեք դրա համար ժամանակ: Սպորտին տրամադրենք 3 ժամ և թողնենք 20 ժամ սիրած զբաղմունքի համար:
Եվ այստեղ՝ գլխավոր հարցը: Ինչո՞ւ ենք մենք ապրում մշտական սթրեսի մեջ: Ինչո՞ւ չեն բավականացնում այդ 168 ժամերը: Ես կարող եմ անմիջապես ասել, թե որոնք են այդ պատճառները՝ ժամանակի «արնախումներ», ժամանակի կոնֆետտի (փայլփլուն թղթերով բեմային էֆեկտ) և տեխնոլոգիաներ: Այստեղից էլ՝ սեփական շաբաթը տնօրինելու երեք եղանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
