«Բավարիան» կարող է չեզոքացնել Օբամեյանգին, բայց այնտեղ կա նաև Մխիթարյան և Ռոյս. Լևանդովսկի


11:36 , 4 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Բունդեսլիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք դիմակայությանը և խոսել թիմի հարձակվողական եռյակի մասին:

«Օբամեյանգն իսկապես սուպեր խաղացող է, և պաշտպանները նրա հետ շատ ուշադիր պետք է խաղան: Կարող ենք չեզոքացնել նրան, լավ պաշտպանվել ամբողջ թիմով: Սակայն «Բորուսիայի» հարձակման գծում միայն Օբամեյանգը չէ: Մխիթարյանն ու Ռոյսը նույնպես շատ լավ խաղացողներ են: Ներկայումս ամբողջ թիմն է լավ խաղում»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին: Այժմ «Բորուսիան» առաջատարին զիջում է 5 միավորով: