Նախարարը հորդորել է մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը


10:48 , 4 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար: Խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ առաջին հերթին վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև պայմանագրերի կնքման միջոցով պետք է հստակեցնել կողմերի պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու ժամկետները:

Անդրադառնալով նախորդ տարում խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը  նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր է տրամադրել նրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ