Կիմ Չեն Ինը հրամայել է միջուկային զենքը նախապատրաստել կիրառման


09:30 , 4 մարտ, 2016

1770027Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկրի միջուկային զենքը պետք է պատրաստ լինի կիրառման ցանկացած պահի՝ փոխանցում է Interfax-ը։

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ երկրի զինվորական ղեկավարությանը նա հրամայել է վերանայել ռազմական դոկտրինան՝ կանխարգելիչ հարված հասցնելուն պատրաստ լինելու համար։

Ելույթ ունենալով վարժանքների ժամանակ՝ նա ասել է, որ թշնամիները սպառնում են Հյուսիսային Կորեայի գոյությանը։